Posted in Հորինուկ, Մայրենի

Երբ գալիս է ձմեռը

Երբ գալիս է ձմեռը, դրսում շա՜տ գեղեցիկ տեսարան է լինում։ Ձմռանը ձյուն է գալիս, ծառերը հագնում են սպիտակ զգեստեր։ Ձմռանը Նոր տարի է լինում, մենք զարդարում ենք մեր տունը։ Նոր տարին գալիս է ժամը՝ 12:00-ին, և այդ ժամին նաև գալիս է Ձմեռ պապիկը և բոլոր երեխաներին նվերներ տալիս։ Նոր տարվան նաև դնում են համեղ ուտելիքներ։ Հենց ձմռան վերջն է գալիս, շա՜տ ձնծաղիկներ են աճում։