Posted in Ընթերցարան, Հորինուկ, Մայրենի

Կես ձին («Մյունխհաուզենի արկածները» գրքից) Ռուդոլֆ Էրիխ Ռասպե


Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա եւ թշնամու վրա
հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Continue reading “Կես ձին («Մյունխհաուզենի արկածները» գրքից) Ռուդոլֆ Էրիխ Ռասպե”

Posted in Ընթերցարան, Հորինուկ, Մայրենի

Արտասովոր եղջերուն («Մյունխհաուզենի արկածները» գրքից) Ռուդոլֆ Էրիխ Ռասպե


Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով եւ անուշ անում ճանապարհին գնած քաղցր
բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր
պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս
դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, եւ ես հրացանս բալի կորիզով լցրի:
Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին եւ ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա
անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ
կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե,
այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի
հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ
հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
92
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով
անցյալ տարի ես հրացանս լցրել եւ արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, եւ
եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա եւ՛ տապակած միս, եւ՛ բալի
կոմպոտ, որովհետեւ ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլեւս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ
կերել:
Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ)
    բառերը:
    Հրաշք -զարմանալի
    Ճանապարհ – ուղի
    Իսկույն – անմիջապես
    Ամուր – պինդ
    Բուսնել – ծլել
    Խոշոր – մեծ
  2. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:

Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր
պոզերով մի եղջերու:

  1. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ եւ որեւէ ձեւով (ռադիոնյութ,
    տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  2. Եղջերվի մասին 5-7 փաստեր

•1. Հյուսիսային եղջերուներից թե էգերը, թե արուները ունեն եղջյուրներ, արուների եղջյուրները, սակայն, ձմռան սկզբին ընկնում են, իսկ էգերինը՝ շատ ավելի ուշ: Ստացվում է, որ Սանտա Կլաուսին ամենայն հավանականությամբ տեղափոխում են էգ եղջերուները:

2) Եղջյուրների ճյուղերից կարելի է որոշել նաև եղջերուների տարիքը: Եղջյուրներ չունեն միայն ջրային եղնիկները, բայց փոխարենը նրանք փոքրիկ ժանիքներ ունեն, որոնք նրանց համար եղջյուրների պես պաշտպանիչ դեր են կատարում:
3) Իսկ ընկած եղջյուրները դառնում են կեր կրծողների և այլ կենդանիների համար, քանի որ դրանք կալցիումի և հանքային նյութերի հրաշալի աղբյուր են:

•4) Եղջերվի կաթը ամենաօգտակար կաթն է բոլոր կաթնասունների շրջանում: Այն պարունակում է  22% կաթի յուղ և 10% սպիտակուց, մինչդեռ կովի կաթի յուղն ընդմաենը 3-4% է: •

•5) Հյուսիսի բնակիչները էջ եղջերուներին կոչում են կով, արուներին՝ ցուլ, իսկ ձագերին՝ հորթ:

•6) Եղնիկները մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունեն: Գիտնականները բացահայտել են, որ նրանք կանգնում են դեմքով կամ հյուսիս կամ հարավ և երբ խմբով են լինում, ապա ողջ խումբը նայում է մեկ ուղղությամբ:

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
    Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:
    Հրացանը թնդաց,բայց եղջերուն մենակ գլուխը թափահարեց։
    Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, եւ, եղջերուն, ընկավ:
    Նշան բռնեցի և կրակեցի, եղջերուն անկենդան ընկավ գետնին։
  2. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:
    Ո՛չ, որովհետև , կենդանիները ամբողջ բնությունը գեղեցկացնում են և շատ օգտակար են մեզ համար։Բացի այդ ես շատեմ խղճում նրաց։
  3. Շարունակի՛ր հորինել:
    Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ
    կանգնեցրել։ Ես այդ պահին շա՜տ վաղեցա։ Բայց հետո հասկացա, որ ես հայտնվել եմ հրաշքների անտառում և որոշեցի ուսումնասիրել դա։ Այնքան գեղեցիկ էր անտառը․ կենդանիները խուսում էին, իսկ ծաղիկները երգում։ Ես ծաղիկների հետ երգում էի, իսկ կենդանիների հետ խոսում, արդեն մառացել էի, որ պետք է վերադառնամ տուն։Պատահմամբ ես իմ ոտքը խփեցի մի քարի և անգիտակից ընկա։ Արթնացա և հասկացա, որ այդ ամենը երազ էր։

Posted in Ընթերցարան, Հորինուկ, Մայրենի

Ութոտնուկ նապաստակը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

  • Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
    Մի անգամ հետեւում էի մի արտասովոր նապաստակի։
    Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե
    հանգստանա։
    Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետեւից, բայց հասնել
    չկարողացա։
    Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում,
    իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։
    Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված
    նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա եւ սկսեցի նայել։
    Երեւակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի
    սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա եւ
    չորս ոտք մեջքի վրա։
    Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքեւի ոտքերը հոգնում
    էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր եւ պահեստի ոտքերով
    շարունակում փախչել։
    Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա
    հետեւից։
    95
    Հարցեր եւ առաջադրանքներ
  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ)
    բառերը:
    Զարմանալի – սովորական
    Արտասովոր – հասարակ
    Վազել – կանգնել
    Հավատարիմ – դավաճան
    Ընկնել -վերկանալ
  2. Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:
    Նա ուներ չորս ոտք փորի վրա եւ
    չորս ոտք մեջքի վրա։
  3. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ,
    ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը:
    Նա ուներ։
    96
  4. Հորինի՛ր.
    «Ալարկոտ նապաստակը»
    Անտառում կա մի շատ ալարկոտ,անբան նապաստակ։ Նա ընդարապես ընկերներ չեր սիրում, որովհետև ընկերները նրան անհնդատ զբղացնում էին։ ;նույնիսկ ալարում էր ցատկոտել։ Նրա մայրիկը նապաստակին համոզում էր գնալ դպրոց։ Մայրը այնքան ասեց,նապաստակը գնաց դպրոց, բայց չհավանեց և նորից դուրս եկավ։ Նա, որ տեսավ բոլոր նապաստակները աշխատում են որոշեց, որ նա էլ պետք է աշխատի, բայց որտեղ գնում էր դուրս էին հանում աշխատանքի և ասում․ դու չիգիտե՛ս աշխատել։ Նապաստակը արդեն հասկացավ, որ ալարկոտություն չի կարելի անել։ Նա արդեն գնում էր դպրոց և շա՜տ գիտելիքներ էր սովորում։
Posted in Ընթերցարան, Հորինուկ, Մայրենի

Փոթորիկ («Մյունխհաուզենի արկածները» գրքից)Ռուդոլֆ Էրիխ Ռասպե



Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում
եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու
օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի
հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր:
Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի
հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող
հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ
կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին
չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում
էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ
պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետեւ այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ
չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ
օդային ճանապարհորդություն կատարել:
88
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ
գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ
թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ,
բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

  • Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ
    այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում
    էր:
    Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն
    ինձ առաջարկեց:
  • Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
    Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
    Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում:
    Հարցեր եւ առաջադրանքներ
  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
    —————————————————————————————————————
    —————————————————————————————————————
    —————————————————————————————————————
    ———
    89
  2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում
եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու
օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի
հետ չեն պատահել:

տխուր մաս։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր:
Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի
հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող
հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ
կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին
չվերադարձավ:

  1. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
    Եղանակը հրաշալի էր:
    Այս օրվա եղանակը շա՜տ հրաշալի էր, որովհետև բոլոր ծաղիկներն ու ծառերը ծաղկել են։
    Փոթորիկ բարձրացավ:
    Երեկ երկնքում շատ ուժեղ փոթորիկ բաձացավ,որովհետև մարդիկ կեղտոտել են տարածքը։
    Ժողովուրդն ուրախացավ:
    Աշխարհի ամբողջ ժողովուրդը ուրախացավ Մյունխհազենի համար, որովհետև նա ամեն ինչ կարողանում էր հաղթահարել։
  2. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներանտառ
    ծովեր-ծով
  3. բնակիչներ-բնակիչ
  4. ծառեր-ծառ
  5. արմատներ-արմատ
  6. անտառներ-անտառ
  7. ճյուղեր-ճյուղ
  8. դաշտեր-դաշտ
  9. արկածներ-արկած
    90
  10. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:
    Ինչպիսի՞,մեծ հսկա,շատ,չքավոր,հրաշալի։
  11. Ի՞նչ ,վարունգ,ծով,ծառ,դաշտ,անտառ։
  12. Ի՞նչ է անում,գործել,ճանապարհորդել,խնդրել,լողացել։
  13. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:
    Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:
    «Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»
    Ելակի ծառերի անտառում
  14. Ես հեռախոսով մի անգամ փնտում էի անտառների մասին, այնտեղ տեսա, որ աշխարհում կա ելակի ծառերի անտառ։ Ես ուզեցի մի զբոսաշրջիկի կանչել և խնդրել, որ նա ճամփորդի այդ անտառը։ Իմ տան պատուհանից ես տեսամի կորած զբոսաշրջիկի և ասացի․
  15. -Ձեզ հետ հարմար է զրուցել։
  16. -Այո,իհարկե ինչով եմ ես Ձեզ հարկավոր։
  17. -Դուք կարող եք ճամփորդել ելակի ծառերի անտառ։
  18. -Լավ եթե դուք շատ եք ուզում կփորձեմ։
  19. Նա գնաց-գնաց հասավ այդ տեղ և ուսումնասիեց անտառը․նա այդ ժամանակ ինքն իրեն ասաց․<<Ինչ գեղեցիկ է այս տարացքը նաև անտառը ծառերով լի լցվաց է համեղ ու հյութլի ելակներով>> զբոսաշրջիկը շատ վախկոտ էր։ Այդ ժամանակ մի մարդ անտառում ձայն հանեց, իսկ զբոսաշրջիկը շատ վախեցել էր մտածում էր, թե արջ է եկել անտառ։Նա այդ պահին վախեցած գնաց այդ մարդու մոտ։Այդ մարդը հեռվից նայում էր և ծիծաղում, թե ոնց էր վախեցած գալիս իր մոտ։Զբոսաշրջիկը հենց մոտեցավ տեսավ այդ արջ չէ։Նա արդեն վերադառնում էր իմ տուն։ Հենց զբոսաշրջիկին տեսա հարցրի․զ
  20. -Լա՞վ անցավ անտառում
  21. -Այո լավ անցավ, բայց ես այնտեղ մի մարդուց վախեցա
  22. -Իսկ ինչու՞ համար։
  23. – Որովհետև ես այդ մարդու ձայները լսեցի և մտածեցի,թե այդ արջ է։
  24. -Լավ դե ոչինչ;
  25. Եվ այսպես զբոսաշրջիկը միշտ վախկոտ է լինում։
Posted in Ընթերցարան, Հորինուկ, Մայրենի

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե («Մյունխհաուզենի արկածները» գրքից)


Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը
շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ
բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

  • Ուռա՜,– գոչեցի ես եւ սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո
    լուսնին հասա։
    Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից,
    կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երեւա։ Վերջիվերջո կացինս գտա մի
    կույտ փտած դարմանի մեջ։
    Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի եւ ուզում էի ցած իջնել։
    Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր
    եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
    Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ
    կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
    Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
    Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը եւ սկսեցի նրանից պարան հյուսել։
    Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ
    ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
    Շուտով պարանը պրծավ, եւ ես օդում կախված մնացի՝ երկնքի եւ երկրի
    միջեւ։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
    84
    Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքեւի ծայրը, կացնով տվի
    վերեւի ծայրը կտրեցի եւ կապեցի ներքեւի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու
    հնարավորություն տվեց։
    Բայց եւ այնպես երկիրը հեռու էր, եւ շատ անգամ պետք եղավ պարանի
    վերեւի ծայրը կտրել եւ ներքեւի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ
    քաղաքի տներն ու պալատները երեւացին։ Մինչեւ գետնին հասնելը երեք կամ չորս
    մղոն էր մնում։
    Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
    Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
    Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ
    օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա.
    եղունգներովս աստիճաններ փորեցի եւ այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
    Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
    Հարցեր եւ առաջադրանքներ
  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։
    Ելք – ճար
    Աստիճան – սանդուղք
    Սարսափ –վախ
    Եղունգ – ճանկ
    Կույտ – դեզ
    85
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:
    Երկինք, սանդուղք, ելք, երկիր, քաղաք, ներքեւ, արեգակ, Թուրքիա, բակլա,
    սկսել
  3. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան
    բառեր:
    Առարկա (ի՞նչ)
  4. երկիր,երկինք,սարսափ,ծայր,աստիճան,երես,մղոն։
  5. Գործողություն (ի՞նչ անել)
  6. հիշել, աճել,մտածել,կորչել,խմել,փորել,գտնել,գոյացնել,կտրվել,տնկել։
  7. Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:
    Մի բակլա տնկեցի։ Բակլան իսկույն սկսեց աճել։ Աճեց ու շուտով հասավ լուսնին։
    Ես սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո լուսնին հասա։
  8. Գրի՛ր տրված բառերի հոգնակին:
    Օրինակ՝ բակլա-բակլաներ
    Ցողուն – ցողուններ
    Երկինք – երկինքներ
    86
    Փոս – փոսեր
    Բույս – բույսեր
    Կացին – կացիններ
    Ժամ – ժամեր
  9. Նոր ավարտ հորինի՛ր:
  10. Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը

ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա։
Ես հողից մի մեծ ցեխոտ խխունջ գտա, դա մի լավ մաքրեցի և մտածեցի ահա և իմ փրկությունը։

փոցեցի գոռալ խխունջի մեջ և այն շատ բարձր արձականքեց։Այնուհետև սկսեցի բարձր բղավել օգնություն։ Շատ մարդիկ լսեցին իմ ձայնը և եկան օգնության։

Ահա և ես փրկված եմ վերջապես ես վերադարցավ իր կյանք։

Ես հաղթահարե՜ցի սա։

Posted in Ընթերցարան, Հորինուկ, Մայրենի

Հայր Բոնամիի հեքիաթը
Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա
այդ հեքիաթն էր պատմում եւ այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք
արել: Հեքիաթը որսորդների մասին էր եւ այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից
թուլանում էր:
Ահա այդ հեքիաթը:
Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի
պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում,
մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:
Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ
է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն
տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:
Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

  • Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ
    եք, գնանք այնտեղ:
    Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը
    դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:
    Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում. «Ա՜յ մարդ, դուռը
    բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:
    Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է
    լինում, որ մինչեւ գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:
  • Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:
    71
  • Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ
    չունենք:
  • Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ
    մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ,
    նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն,
    մսաջուրը կմնա:
    Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, եւ դա
    շատ զվարճալի էր:
    Հարցեր եւ առաջադրանքներ
  1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր:
    դղյակ-ամրոց
  2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:
    Հայրիկ Բոնամիի հեքաթը որսորդության ասին էր
    72
  3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու
    արտահայտություններով:
    Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:


Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:


  1. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:
    Հայր Բոնամին շա՜տ պատմասեր է, քիչ գիտելիք ունեցող և շատ երեխաներին սիրող մարդ։
  1. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը

Սուտլիկ որսկանը կասեր, որ ինչու՞ համար եք իմ հեքիաթից վերցրել այն պահը, որ թավան ծակ է լինում և բոլորը փլավ չեն կարողանում ուտել։

  1. Հորինի՛ր

Լինում է, բայց չի լինում մի ծառ, այդ ծառի անունը Կիսաթզուկ էր։ Նա շա՜տ-շա՜տ էր սիրում թզուկերին, հենց տեսնում էր մի թզուկ այդ օրը իր ամենաերջանիկ օրն էր։ Ինքը մտածում էր<<Ես շատ կուզեի որ իմ շրջապատում բոլորը թզուկներ լիենին և ես ապրեի թզուկների կողքին>> և հենց այդ պահին շատ թզուկներ հավաքվեցին Կիսաթզուկ ծառի մոտ, թզուկները շրջան կազմեցին և ասացին․ Մենք ամենաշատն ենք սիրում այս ծառին։ Թզուկներից մեկը ասաց․

-Ես կուզեի իսկ դուք կուզեիք իմանալ այս ծառի անունը ինչ է։

-Այո իհարկե կուզենք իմանալ այս ծառի անունը, բայց ես մի առաջարկ ունեմ, եկեք գրկախառնվենք ծառին և հետո նա մեզ ասի իր անունը․Այս ժամանակ ծառը շատ-շատ էր երջանկացել։

-Ո՛չ,ոնց կարող է ծառը խոսել, ավելի լավ է ճամփորդներից մեկից մի հեռախոս վերցնենք և Gugle ծրագիրով ստուգենք այդ ծառի անունը։

-Ո՛չ, այդպես էլ ստիպված կլինենք ուրիշի հեռախոսը խլենք, ավելիլավ է առաջին թզուկի ասածով անենք։

Բոլոր թզուկները գնացին գեղեցիկ ծառին գրկեցին, իսկ ծառը շա՜տ էր սիրել իր շրջապատը, նա բոլորին ասաց անունը ,իսկ հետո նա իրեն ասաց․

Իմ երազանքը կատարվե՜ց, ուռա՜։

Posted in Հորինուկ, Մայրենի

Կապիկի ճափորդությունը

Մի անգամ Կապիլա անունունով ճամփորդասեր կապիկ կար։ Այդ ճամփորդասեր կապիկը ուրիշ երկրից էր, բայց նա ամենաշատը երազում էր գնալ ուրիշ երկիր և իր համար ընկեր փնտրել։ Նա ամենաառաջինը ծառից-ծառ գնաց Կապիկաստան։ Կապիկաստանում մարդկանց փոխարեն կապիկներ էին ապրում, քայլելու փոխարեն ծառից-ծառ էին ցատկոտում և մարդիկ, որ հագնված են դուրս գալիս, այնտեղի կապիկները մերկ են դուրս գալիս։ Կապիլա անունով կապիկը այդ երկրում տեսավ մի ծեր կապիկի և ասաց․

-Ծեր կապիկ ինչու՞ եք դուք այդքան մենակ և տխուր։

-Որովհետև ինձ ոչ ոք չի սիրում։

-Իսկ ի՞նչու համար։

-Նրա համար , որ ես աղքատ ու մենակ եմ։

-Իսկ դուք կուզե՞ք իմ ընկերը լինել։Ուղղակի ես ուրիշ երկրից եմ եկել։

-Ո՛չ, ես ավելի լավ է ուրիշ ընկեր փնտրեմ,քանի որ նախ ես քեզ պես հավատարիմ կապիկ չեմ սիրում և նաև օտար երկրից կապիկներ ես ընդհանրապես չեմ սիրում։

-Լավ, ես էլ քո նմանների հետ երբեք չեմ համարձակվի շփվել։

-Դե գնա իմ չսիրելի օտար երկրից կապիկ։

-Ցտեսություն ծեր կապիկ։

Ճափորդասեր Կապիլան դեռ չկարողացավ իր համար լավ ընկեր գտնել ուրիշ երկրից։

Այդ կապիկը գնաց-գնաց և հասավ Ձիաստան։ Ձիաստանում բոլորը ձիեր էին,ձիերը երբեք չէին ցանկանում իրենց մեջքին մարդ նստի և վարի․ նաև արգելում էին բոլոր կենդանիների մուտքը։ Միայն հավատարիմ կապիկին ներս թողեցին։ Նաև նա հանդիպեց իր ամենասիրելի ընկերոջը և հարցրեց․

-Ընկե՜րս հիշեցի՞ր թե ես ով եմ, Կապիլա կապիկը։

-Իսկ ինչու՞ ես դու այդքան տխուր։

-Որովհետև ես ոչ մի ընկեր չունեմ։

-Իսկ չես ուզում նորից իմ ընկերը դառնալ, չնայած որ նորից ուրիշ երկրում եմ ապրում։

-Լավ, որ ես եկել էի ձեր երկիր, շա՜տ էի հավանել։

-Ես իհարկե միշտ քո ընկերը կլինեմ և կտեղափոխվեմ ձեր երկիր։

-Շատ շնորհակալ եմ։

-Դե արի իրար հետ գնանք ձեր երկիր և վայելենք։

-Լավ։

Ճափորդասեր կապիկը վերջապես իր համար լավ ընկեր գտավ։ Ձին ու Կապիլա անունով կապիկը գնացին իրենց երկիր։

Այս ամբողջ երկրների մոլորակը կոչվում էր <<Կենդանիների մոլորակ>>