Posted in Ելք ստուգատես

Ելք ստուգատես

«Ելք» ստուգատես 

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես եմ ․․․

Ես Ջաղինյան Սոնան  եմ։ Ծնվել եմ 2014թ․, հունիսի 8-ին՝ Երևանում։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։ Իմ ամենավերջին կարդացած գիրքը «Պրպտուն խելքը կգտնի ելքը» գիրքն է։ Ես շա՜տ եմ սիրում գրքեր կարդալ նաև սիրում եմ լողալ, հեծանիվ վարել, պարան թռնել։ Երբ մեծանամ՝ ուզում եմ դառնալ դաշնակահարուհի։ Ես ազատ ժամանակ կարդում եմ, լինում է նաև, որ կիսատ դասերս եմ անում, մայրիկիս համար միրգ եմ հյուրասիրում և երբեմն համակարգչային խաղեր եմ խաղում։ Ես ուզում եմ ունենալ երջանիկ կյանք և երբեկ ծառայուցյութններ կյանքում չկատարվեն։ Սիրում եմ ճամփորդել, սիրում եմ հայտնաբերել նոր ինֆորմացիա, որը ես չգիտեի։ Նաև ես կարդացել եմ տաներկու գիրք։ Ունեմ շատ ընկերներ։ Իմ սիրած ասացվածքն է՝  «Ով աշխատի, նա կուտի»։ Ես սիրում եմ այդ ասացվածքը, որովհետև անբան մարդը ոչնչի չի հասնի։

Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը։

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ բոլոր  ընկերները բարի են, հոգատար։ Իմ առաջին ընկերը Նատալին է։ Նա իմ ամենալավ ընկերն է։ Նրա բնավորությունը շատ բարի է, սիրում է խաղալ համակարգչային խաղեր, սիրում է ուտել ելակ, սիրում է անել դասերը, իմ հետ խաղալ հետաքրքիր խաղեր։ Իսկ իմ ընկեր Եվան ունի շատ գիտելիքներ, սիրում է խաղալ ինձ հետ, սիրում է ուտել քաղցրավենիքներ։

Իմ  ընկերների բլոգներ կարող եք այցելել այս հղումով՝Բաբայան Նարե,Բուդաղյան Եվա,Գանջալյան Նատալի,Իսրայելյան Մարիամ,Հովսեփյան Յանա,Ղազարյան Արմեն,Մաթևոսյան Մարիա,Մելիքյան Լիզա,Մկրտչյան Սարգիս,Պողոսյան Արփ։

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարին ինձ համար շատ հետաքրքիր էր։ Այս տարվա ընթացքում ես հասցրեցի շա՜տ գրքեր կարդալ և շատ նոր բաներ սովորել։ Իմ կարևոր ձեռքբերումն այն է, որ ես կարողացա մեջքալող տալ, երկանիվ հեծանիվ վարել, իսկ այդ երկու բաների դժվարություններն էին, որ լողի ընթացքում իմ շունչը չէր հերիքում, իսկ հեծանվավարության ընթացքում էլ չէի կարողանում հավասարությունս պահել, իսկ հիմա կարողանում եմ։ Սովորեցի լուծել մաթեմատիկայի դժվար խնդիրները։ Մայրենիից էլ շատ հորինուկներ գրեցի։ Ինձ համար տարին շատ արդյունավետ անցավ։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ դասարան եմ փոխադրվում։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Մայրենի» առարկայից գրեցինք պատումներ, հորինուկներ։ Ես շատ արագ եմ գրում  հորինուկները, որովհետև իմ միտքը զարգացած է։ Շատ հավես առաջադրանքներ կատարեցինք։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք Հովհաննես Թումանյանի քառյակներ սովորեցինք։ Շատ հավես աշխատանք ստացվեց։ Այնպիսի առաջադրանքներ կային, որոնք ես դժվարանում էի, բայց ուսուցչուհուս, մայրիկիս և ընկերներիս օգնությամբ ամեն ինչ հասցրի հասկանալ և ավարտել։ Ինձ շատ է դուր գալիս, որ մենք հարցազրույցներ ենք վարում։ Իմ ամենասիրելի հարցազրույցը մայրիկիս հետ ունեցած զրույցն է՝ «Հարցազրույց մայրիկիս հետ»։ Մենք ընկերներով ստեղծեցինք Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթների թվայնացումը։ Մենք այդ գիրքն ունենք դպրոցում և ընկերներով հավաքում ենք  «Word» ծրագրով , շուտով կավարտենք և կտեղադրենք մեր բլոգներում, որպեսզի բոլորն էլ կարդան։

Իմ բլոգի «Մայրենի» բաժնում մայրենիի բոլոր աշխատանքներն էլ  ներառված են։

Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ գրքեր ենք ընթերցել և դասարանում միասին քննարկել ենք։ Կազմակերպել ենք համեղ թեյըմպում և գիրքը քննարկել ենք նաև ռուսերեն լեզվով։

Ինձ դուր է գալիս, որ մենք միասին ենք կարդում գրքերը։

  1. Պահարանում թաքնված հրեշը
  2. Չիպոլինոյի արկածները
  3. Էվրիկա,էվրիկ
  4. «101 փաստ ջրային կենդանիների մասին»
  5. «Երկնքում շատ աստղեր կան»
  6. «Տասնհինգ ամյա նավապետը։»
  7. «Հրահանը
  8. «Փոքր կլաուսը և մեծ կլաուսը»
  9. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
  10. «Փոքրիկ Իդայի ծաղիկները»
  11. «Մատնաչափիկը»
  12. Ջ․ Ռոդարի «Իտալական երգ»