Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան․ Գրադարանում

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին:
  2. Գրադարանում կար շա՜տ գրքեր։ Այնտեղ այցելուներ էին գալիս ․ծերունիները գրքեր էին ընթերցում, փիլիսոփաներ կային և տղաներ ու աղջիկներ։
  3. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
  4. Լայոնելը սիրում էր գրադարանի հազարավոր գրքերի կազմերը նայել, իսյ Յուլիսիսը զննում էր բոլոր մարդկանց։
  5. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
  6. Գրադարանում պետք է լուռ պահել,կարգապահ լինել,չաղմկել և գրադարանում չվազվզել

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
  2. Գրադարավարուհին նկատել էր մի քանի երեխաների։ Բայց նա շատ բարի և զվարճալի մարդ էր։
  3. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
  4. Իմ կարծիքով , որ գրքերը գիտելիքներ մարդիկ սովորեն։
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
  6. Այո իմանալը կարևոր, որովհետև աշխարհի բոլոր մարդիկ անգրագետ կլինեն
  7. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:
  8. Փոքրիկ վհուկը,Հեքիաթների ժողավածու,Պահարանում թաքնված հրեշը,Փոքրիկ իշխանը,Ջեզեֆին Քոքրեյն․ Պրպտու խելքը կգտնի ելքը և առակներ։
  9. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան

Պհարանում թաքնված հրեշը, առակներ և Փոքրիկ վհուկը

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:
  2. Ես շա՜տ գրագետ կլինեմ և ով ինձ հարց տան ես անմիջապես կպատասխանեմ այդ հարցին։
  3. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
  4. Տղաները գրքի մեջ տեսան տառեր,բառեր և նկարներ էին տեսել այդ գրքի մեջ։
  5. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
  6. Իմ կարծիքով , որովհետև Յուլիսիսը չեր սիրում գրադարնը և գրադարավարուհուն։
  7. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Էլիզան, որովհետև նա համ դասեր չի սիրում, ոչ էլ գրքեր։

Posted in Uncategorized

Ծույլ մեղուն

Ես մի օր գնացի անտառ։ Այնտեղ տեսա մի մեղուների փեթակ։ Ես այդ ժամանակ շատ էի վախենում մեղուներից։ Վախենալով  մոտեցա այդ փեթակին։ Մեղուները արդեն մտածում էին, որ պետք է  ինձ խայթեն, բայց ես շա՜տ էի ուզում տեսնել, թե նրանք ինչու են մեզ խայթում։ Մոտեցա նրանց և հարցրի:
-Մեղունե՛ր, դուք ինչու՞ եք մարդկանց խայթում։
-Որովհետև մենք վախենում ենք և վախից խայթում ենք ձեզ։
-Իսկ եթե կուզես, կարող ենք ավելի շատ գիտելիքներ տալ։
-Այո, որովհետև ես շատ եմ վախենում մեղուներից։
-Լա՜վ ,դե ուշադիր լսի՛ր մեզ։ Մեր մայրիկը փեթակի թագուհին է։ Մենք գնում ենք ծաղիկների մոտ և նեկտար ենք հավաքում։
-Օ՜, ես արդեն հասկացա, որ պետք չէ մեղուներից վախենալ։
-Բայց ես քեզ մի գաղտնիք ունեմ ասելու․ մեր փեթակում կա շա՜տ ծույլ մեղու, նա ո՛չ մեղր է պատրաստում, ո՛չ էլ որևէ գործ անում, միայն գնում է ու բոլոր փեթակների մեղրը գողանում։ Դրա համար էլ մենք իր հետ ընկերություն չենք անում, բայց մենք անընդհատ մտածում ենք, թե նա ինչ տեսակի մեղու է։ Շա՜տ մտածեցինք և հասկացանք, որ նա վայրի մեղու է։ Մենք հենց նրան բռնացրինք, որոշեցինք նրան դուրս շպրտել մեր փեթակից։
-Շա՜տ հետաքրքիր գաղտնիք էր մեղուներ, բայց իմ կարծիքով արդեն պետք է վերադառնամ տուն։
-Լա՜վ , շատ  հաճելի էր քեզ հանդիպել, հուսով եմ նորից իրար կհանդիպենք։
-Իսկ այդ վայրի մեղուները թունավո՞ր են։
-Ո՛չ, վայրի մեղուները թունավոր չեն, բայց եթե մարդուն նրանք խայթեն հնարավոր է ալերգիա առաջանալ։
-Լա՜վ , արի բավարարվենք այսքանով։
-Դե լավ ցտեսություն։
-Մեղուներ ես էլ ձեզ հաջողություն եմ մաղթում։

Ես արդեն անտառից գնում էի և ճամփին մտածեցի․  «Փաստորեն մեղուները շատ ընկերասեր և աշխատասեր միջատներ են, նրանցից պետք չէ վախենալ։ Ես հասկացա, որ մենք չէինք կարող գոյատևել, եթե մեղուները չլինեին։ Նրանք մեզ օգնում են, որ լավ սնվենք»։

Ես արդեն մեղուներին շա՜տ- շա՜տ  եմ սիրում։

Երեխանե՛ր ,ես կցանկանամ, որ դուք էլ շա՜տ-շա՜տ սիրեք մեղուներին։

Posted in Uncategorized

Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

  1. Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի կամ մեծերի օգնությամբ:
  2. Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:
  3. Ծառը սովորական չեր, որովհետև բոլորը այդ ծառին շա՜տ-շա՜տ էին սիրում։
  4. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  5. — Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:
  6. Ինքդ վերնագրիր պատմությունը:
  7. Կախարդական ծառը
  8. Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:
  9. — Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
  10. Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես:

Ես ծառին կասեի, որ միշտ մեր երկիրը ամենալավը լիներ և բոլոր մարդիկ ճշմարտախոս լինեն։

Posted in Uncategorized

School subjects

Armenian, Russian, and English languages

study-սովորել

write-գրել

read-կարդալ

translate-թարքմանել

watch videos-դիտում ենք տեսանյութներ

speak-խոսել

tell-պատմել

maths-մաթեմատիկա

count-հաշվել

measure-չափել

tape-տպագրել

mussic-երաժշտություն

danse-պարել

sing-երգել

listen to the music-երժշտուտյուն լսել

art-նկարչություն

draw-նկարել

paint-գունավորել,ներկել

nature study-ես և շրջակա աշխարհը

learn-սովորել

take care of plants-ծնամել բույսերը

watering the plants-ջրում ենք բույսերը

handcraft-տեծնոլոգիա

cat-կտրել

glue-սոսնձել

fix-ամրացնել,նորոքել

physical education p.e-մարմնակրթություն

train-մարզվել

do exercises-անել վարժություն

run-վազել

jump-թռչկոտել

swim-լողալ

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

 39003     4422    9063    4508     
3   1300 4  221 9  302 40 56    
 09        04      06      050      
 9        4      6      48      
  0         02      0       02 ?    
            2                      
             0                      
 5605     14077    8057    6084     
5  112  14  201 7  115 4  152   
 06       07       010     20       
 5       7        7    20       
  10      0         35     08       
 10               35     8       
  0                 0       0       
                                    
                                    
 7287      6183    5205    8343     
7  14    6  26  5  14  6  278   
 028       018     020     23       
 28       18     20    21       
  0         0       0      024      
                           24      
                            0       
                                    
  1. Կատարի՛ր բաժանում։

  2. Պարզի՛ր, թե ով ինչ թիվ է մտապահել։
  3. Եթե Անիի մտապահած թվին ավելացնես 120, կստանաս 120։
  4. 0
  5. Աննայի մտապահած թիվը երկնիշ է, պատիկ է 7-ին, միավորի և տասնավորի գումարը 6 է։
  6. 42
  7. Աննայի մտապահած թիվը երկնիշ է, պատիկ է 8-ին, տասնավորը 5 է։

56

  • Լուծի՛ր խնդիրը։
    Մեքենան երեք օրում անցավ 710 կմ ճանապարհ։ Առաջին օրն անցավ 250 կմ, երկրորդ օրը՝ 20 կմ-ով պակաս։ Քանի՞ կիլոմետր ճանապարհ անցավ երրորդ օրը։

1)250-20=230կմ(երկրորդ օրը)

Պատ՝․230կմ

Posted in Մայրենի

Մայրենի

  1. Գտի՛ր յուրաքանչյուր գոյականին համապատսխան ածականը և կազմի՛ր բառակապակցություններ:

Վարար                                       շուն

Մեղմ                                            գետ

Պարարտ                                    ընտանիք

Սրամիտ                                      հող

Համերաշխ                                 հովիկ

Հավատարիմ                             կատակ

Վարար գետ

Մեղմ հովիկ

Սրամիտ կատակ

Պարարտ հող

Համերաշխ ընտանիք

Հավատարիմ շուն

  • Բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ, այնուհետև ընդգծի՛ր ենթական և ստորոգյալը:

Գարնանը վարար գետերը գեղեցկացնում են բնությունը։

 Աշնանը գալիս էր շա՜տ մեղմ  հովիկ։

Եվան շատ էր սիրում սրամիտ կատակներ անել։

Իմ պապիկը հաղամասում աճացրել էր պարարտ հող։

Նատալին շատ համերաշխ ընտանիք ունի։

Ես պահում եմ հավատարիմ շուն։

  • Գտի՛ր  առաջին շարքի ածականների հականիշները երկրորդ շարքում:

Ավագ                                                խորթ

 Շնորհալի                                        խորամանկ

Հարազատ                                       կրտսեր

Զուլալ                                               ապաշնորհ

 Միամիտ                                         պղտոր

Ավագ-կրտսեր

Շնորհալի-ապաշնոր

Հարազատ-խորթ

Զուլալ-պղտոր

Միամիտ-խորոմանկ

  •  Գրի՛ր տրված ածականների հոմանիշները․ օգտվի՛ր օնլայն բառարանից։

Զով-քաջավոր

Խիզախ-քաջ

Հրաշալի-հիանալի

Ծածուկ-գաղտնի

Պաղ-ցուրտ

Խավար-մթություն

Կայտառ-աշխույժ

Անճոռնի-անդուրեկան

6․ Գոյականներից  յուրաքանչյուրին հատկացրո՛ւ որքան կարող ես շատ ածականներ:

Օրինակ՝ երկինք – կապույտ, պայծառ, մռայլ

Մանուկ-խելացի,անգրագետ,չարաճճի

Խնձոր-կարմիր,կանաչ,դեղին,համեղ,քաղցր

Փիղ-մեծ,հսկա,ուժեղ,մոխրագույն

Գետ-վարար,սառ,արագավազ,կարճ

Վերարկու-տաք,երկար,գույնսգույն,հաստ

Տատիկ-ծեր,երիտասարդ,գեղեցիկ,կապուտաչիա

Գիրք-հետաքրքիր,հաստափոր,նիհարակազմ,ուսուցանող

Posted in Անգլերեն

TELL US ABOUT YOU

Part 1

What’s your name? My name is Sona

Where are you from? I am from Yerevan

Where do you live? I live in Armenia

Do you live in a flat or in a house? I live in a flat

What’s your address? / բանավոր/My address is

What’s your telephone number/բանավոր/My telephone number is.

Part 2

How old are you? I am    8    years old.

How many people does your family consist of? My family consists of 4 members.

Have you got any brothers or sisters? I have got a sister

Have you got a pet? Yes, I have / No, I haven’t.  No, I haven’t

What is your favorite animal? My favorite animal is  Rabit and dog

Who is your best friend? My best friend is  Natali.

What is your favorite toy? My favorite toy is intellectual toy.

Part 3

What is your hobby? My hobbies are singing,playing  and dancing

What is your favorite sport? My favorite sport is ran

Can you ride a bike? Yes, I can, No I can’t.Yes, I can

What is your favorite book? My favorite book is  hide in the closet

What is your favorite musical instrument? My favorite musical instrument is the piano

Can you play any musical instruments? Yes, I can, No I can’t.Yes, I can

Who is your favorite singer? My favorite singer is  Charles Anznavur

Part 4

What is your favorite fruit? My favorite fruit is  watermelon

What is your favorite vegetable? My favorite vegetable is paper

What do you like to eat? I like eat spagetti

What are you wearing? I am wearing cardigan.

What is your favorite color? My favorite color is pink

Where do you want to go? I want to go to school

What is your favorite school subject? My favorite school subject is.mathematica.

Part 5

What month is it now? It is march now

What day is it today? Today is sunday

What time is it? it is 12:50

What is the weather like today? It is  rainy  now.

Posted in Մայրենի

Մանուշակի քունը

Մի գեղեցիկ մանուշակ,

Գարնան առաջին ամսին,

Ծաղկեց ինչպես թագուհին։

Վեր էր հանել գլուխը

Տարածել էր իր բույրը

Ժպտում էր նա բոլորին

Ինչպես դաշտի թագուհին։

Որոշեցի ես քաղել

Նրան ինձ հետ տուն տանել,

Բայց նա կախեց գլուխը

Նեղացել էր անուշը։

Փորձեցի խոսել  իր հետ

Բայց նա քնել էր հավետ։