Posted in Մայրենի

Զմրուխտյա գետակը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում: Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ: Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ: Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան: Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ: Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր: Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն: -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա… Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում: Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ: Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում: Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ. -Ա՛յս էլ որդուս բաժինը: -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ, մեր որդին էլ չի գա: -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս… Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց: -Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան: Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…
  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։ Զմրուխտյա գետ ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում: Հեհիաթ սլանալ Կրակը ուրախ թևին է տալի
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։ պես-նման ալևոր-մեծահասակ մարմանդ դանդաղ վերջալույս-մայրամուտ հարուստ-ճոխ,շատ չքանալ-անհետանալ շքեղ-ճոխ մանուկ-երեխա
  3. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։ թևին տալ-թրչել,հպարտանալ ներս ընկնել-մտնել լաց լինել- լացել թիկն տալ- հենվել
  4. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։ -Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան: -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս… -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… -Ա՛յս էլ որդուս բաժինը: -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
  5. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։ -Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան: -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս… Հե՜յ, մեր որդին էլ չի գա:
  6. Նկարագրի՛ր խրճիթը։
  7. Բնութագրի՛ր տղային։ Այստղան շատ բարի էր և խեղճուկ։
  8. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
  9. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։ Հույսը վերջում է մահանում
  10. Պատմվածքը համեմատի՛ր  Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>>  բանաստեղծության հետ։ Տարբերությունը այն է, որ Երջանիկ խրճիթում տղան ստիպված է եղել լքել հայրական տունը և իր երջանկությունը վերագտել է միայն հայրական տունը գտնելուց հետո։ Իսկ Ամենից լավ տունը պատմվացքում տղան ինքն է որոշում լքել տունը երջանկություն փնտրելու նպատակով։ ԵՎ ամբողջ աշխարհը շրջելուց հետո հասկացավ, որ միայն իր հայրական տունն է ամենալավը։

Posted in Մաթեմատիկա

Գործնական մաթեմատիկա չափումներ և հաշվարկներ

Այս պահին չափումներ են անում Արմենը և Դավիթը։Նրանք չափեցին քառակուսաձև սալիկի կողմը, որի երկարությունը պարզվեց 30 սմ է հիմա կհաշվենք նրա պարագիծն ու մակերեսը։
30×30=900սմ
30×4=120սմ
Այժմ չափումներ կատարեցինք ես և Լիզան։ Մեն չափեցինք սեղանի լայնությունը և երկարությունը , երկարությունը 120 սմ էր , իսկ լայնությունը 60սմ հիմա կհաշվենք պարագիծն ու մակերեսը։
120×60=7200
120×2+60×2=360
Այժմ չափումներ կկատարեն Դվինը, Սարգիսը և Դավիթը։ Նրանք մոտեցան պատուհաններից մեկին, որը բաղկացած էր երեք ուղղանկյունաձև կտորներից, չափեցին յուրաքանչյուրի լայնությունն ու երկարությունը։ Մեկի երկարությունը 170սմ էր, իսկ լայնությունը72, մյուս կտորներից յուրաքանչյուրի երկարությունը 170սմ էր, իսկ լայնությունը 80։ Այժմ հավենք ապակու պարագիծը և մակերեսը։
170×72=5900

170×80=13600

5900+2×13600=33100
Այժ չափում են կատարում Հայկը, Վիլյամը և Լևոնը դասասենյակի լայնությունը և երկարությունը :Լայնությունը 608սմ էր, իսկ երկարությունը 1120, հիմա հաշվեք պարագիծն ու մակերեսը։
608×2+1120×2=3456
608×1120=680960

Posted in Բնագիտություն

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ Ամն, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն  է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք քինլինն է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպինն է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենդալիանի է:

Posted in Բնագիտություն

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխել, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիանն է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնգաունան է, 6960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում Պիրանիա ձկները և հսկա Ալիգատոր կորդիլոսները։