Անտառում կար մի շատ գեղեցիկ եղևնի, որը չգիտես ինչու միշտ տխուր էր։ Քանի որ նա ամեն տարի Ամանորից առաջ տեսնում էր, թե ինչպես են իր մտերիմ ընկերներին արմատախիլ անելով տանում տուն։ Իր ծնողները միշտ իրեն պատմում էին, որ իր ընկերներին տանում են տուն, որպեսզի զարդարեն և շուրջպար գալով ուրախանան։ Միևնույնն է փոքրիկ եղևնին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ միայն ուրիշներին ցավ պատճառելով են մարդիկ կարողանում Ամանորին ուրախանալ։
Մի օր այդպես բարձրաձայն լաց լինելով՝ մտորում էր գեղեցկուհի եղևնին, երբ նրա կողքով պատահաբար անցավ փոքրիկ Աննան։ Աննան անմիջապես մոտեցավ եղևնուն և հետաքրքրվեց, թե ինչ է պատահել։ Ամբողջ պատմությունը լսելուց հետո Աննան ևս շատ տխրեց և խոստացավ փոքրիկ եղևնուն օգնել իրեն և իր ընկերներին։Եղևնին չէր հավատում, որ փոքրիկ Աննան կկարողանա իրեն օգնել։
Անցան մի քանի օրեր։ Փոքրիկ եղևնին այդպես էլ շարունակում էր տխուր կանգնած մնալ անտառի կենտրոնում։ Բայց մի ակնթարթում հայտնվեց Աննան՝ ձեռքերում բազմաթիվ լույսեր և գույնզգույն խաղալիքներ։ Փոքրիկ եղևնին զարմացած էր,թե ինչ է կատարվում իր շուրջը։ Աննան արագ-արագ զարդարում էր փոքրիկ եղևնուն և ուրախ-ուրախ թռչկոտում։ Մի քանի րոպե անց փոքրիկ եղևնին գեղեցիկ զարդարված հիանում էր իրենով։ Աննան տեղեկացրեց եղևնուն, որ Ամանորի գիշերը իր ընտանիքի բոլոր անդամները և ընկերները իրեն հյուր են գալու։ Այդպես էլ եղավ։ Ամանորի գիշերը փոքրիկ եղևնին ունեցավ մի քանի տասնյակ հյուրեր։ Նրանք ուրախացան մինչև լույս։ Իրենց հետ ուրախացավ նաև փոքրիկ եղևնին։
Եվ ահա եկավ ամենասպասելի պահը․ Փոքրիկ եղևնուն հայտնեցին, որ այլևս երբեք ոչ մի եղևնի արմատախիլ չի արվելու, և եղևնիները կզարդարվեն միայն ու միայն անտառում, ինչպես նաև ոչ ոք իրավունք չի ունենա կտրել կամ արմատախիլ անել եղևնի ։ Այս ամենը լսելուց հետո փոքրիկ եղևնին ծղրտում էր ուրախությունից և խոստովանեց, որ վերջապես իրականացավ իր Ամանորյա ամենասպասված երազանքը։
Իմ պատրաստած խաղ-վիկտորինան։
https://learningapps.org/watch?v=pt2whd8j324
Իմ պատրաստած փազլը
https://www.jigsawplanet.com/?rc=play&pid=28d6844c22e6
Իմ պատրաստած լոգոն
![](https://sonajaghinyan.edublogs.org/files/2024/12/image-7.png)
Իմ պատրաստած ռադիոնյութը։
Իմ նկարազարդումը։
![](https://sonajaghinyan.edublogs.org/files/2024/12/image-10-1024x459.png)