Posted in Կոմիտասյան օրեր, Մայրենի

Աստված իմ

komitas


Աստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

Posted in Կոմիտասյան օրեր, Մայրենի, Սովորող-սովորեցնող նախագծեր

Ինչպես իմացա Կոմիտասի մասին

Երբ ես առաջին դասարան էի, երգի ժամին մեզ ընկեր Սեդան՝ մեր երգի ուսուցչուհին, պատմեց Կոմիտասի մասին։ Իսկ հետո մենք սովորեցինք առաջին անգամ Կոմիտասի երգերից մեկը՝ Կաքավիկը:

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
5Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
10Քընես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
15Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
20Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կըհանես.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։



Ու ես այդ օրվանից սկսեցի շատ-շատ սիրել իր երգերը։ Իր երգերից ես ամենաշատը սիրում եմ Սոնա յար երգը։ Դե դուք արդեն հասկացաք, թե ինչու։

Սո՛նա յա՜ր, Սո՛նա յա՜ր,
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:

1. Վարդավառը գալիս ա,
Սո՛նա յա՜ր, Սո՛նա յա՜ր,
Ծաղիկը ցընծալիս ա.
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր.
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
Սո՛նա յա՜ր, Սո՛նա յա՜ր,
Ձենըդ ծըլվըլալիս ա։
Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:

2. Կանաչ տեղը` բաղում ես,
Սո՛նա յա՜ր…
Պարի միջին խաղում ես.
Սո՛նա սիրուն…
Կաքավի պես սորալով,
Սո՛նա յա՜ր…
Տըղաներին դաղում ես։
Սո՛նա սիրուն…

3. Կարմիր գինին թասումը,
Սո՛նա յա՜ր…
Ես եմ քո հավասումը.
Սո՛նա սիրուն…
Ե՞րբ կըտաքնան աղջըկերք,–
Սո՛նա յա՜ր…
Վարդավառի պասումը։
Սո՛նա սիրուն…

4. – Հա՜յ ասի՛ նա, ասի՛ նա,
Սո՛նա յա՜ր…
Կարմիր գինին թասին ա.
Սո՛նա սիրուն…
Տըղե՞ք երբ կըկոտորվին,–
Սո՛նա յա՜ր…
Հորթաթողի պասին ա։
Սո՛նա սիրուն…

5. – Սիրո՛ւն աղջիկ, նազ ունիս,
Սո՛նա յա՜ր…
Շահ զադայի սազ ունիս.
Սո՛նա սիրուն…
Հողեմ շահ զադի գըլուխ,
Սո՛նա յա՜ր…
Դու իմ հոգում հազ ունիս։
Սո՛նա սիրուն…



Ես երգի հեղինակներից ամենաշատը կոմիտասի երգերն եմ սիրում, քանի որ նա ամեն ինչ շատ մտածված է գրում։

Ես այժմ կոմիտասի մասին շատ բաներ գիտեմ օրինակ՝ որ ինքը ծնվել է Սեպտեմբերի 26-ին։ Նաև գիտեմ, որ նա իր երգերի մթքերը գյուղի մարդկանցից հարցնում էր և գրում։


Ես դուր կգրեմ շատ քիչ տեղեկություններ։

Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։

1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։