Posted in Մայրենի

ԿԱՊԻԿԸ

Մի ժամանակ մարդ է եղել Կապիկը,

Բայց կեղտոտ է միշտ էլ եղել շապիկը,

Որովհետև ներկարար է նա եղել:

Միշտ կանչել են մե՛ր տուն – ձե՛ր տուն`լավ տեղե՛ր,

Ու շա՜տ լավ էլ վարձ է առել Կապիկը,

         Որ պա՛տ ներկի,

         Վա՛տ չներկի,

         Որ ներկի դո՛ւռ ,

         Բայց ո՛չ անդուր,

Տարբե՛ր բաներ` տարբե՛ր գույնով,

Ո՛չ թե նույնը մի՛շտ էլ նույնով:

Իսկ ներկարար մեր Կապիկը`անփույթը,

Ունեցել է միայն կարմիր-կապույտը,

Ու ներկել է ո՛չ այնքան մեր հատակը,

         Որքան իր պոչի տակը,

         Ո՛չ այնքան մեր պատերը,

         Որքան հենց իր մատերը:

         Եվ մի օր էլ, երբ մարդկանց

         Հոգուն է նա հասցըրել,

Բոլորը մեկ հավաքվել են ժողովի,

Էլ չե՛ն թողել, որ ճղավի-բղավի,

Ո՛չ էլ ուզել կամ չուզելն են հարցըրել

         Ու… կապիկ են դարձրել:

Չե՞ք հավատում`գազանանոց գնացեք

Ու կտեսնեք, որ կապիկի պոչի տակ

Մինչև հիմա դեռ կարմիրն է մնացել,

Իսկ մատների եղունգի տակ անփույթը

Մինչև հիմա չի լվացել կապույտը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *