Posted in Ռուսերեն

Какой бывает снег?

Заспорили маленькие северные птички. Не могут решить, какой бывает снег. Летают, спрашивают:
— Какой бывает снег?
— Золотой! — ответило утро.
— Голубой, — сказало дневное чистое небо.
— Синий, синий-пресиний, — прошептали тени старых деревьев.
— Холодный! — крякнула утка, пряча клюв под крыло.
— Тёплый, — пробормотал белый зайчик и зарылся в сугроб.
— Лёгкий, лёгкий! — прошумел ветер и закружил снежинки.
— Тяжёлый! — вздрогнули ветки ели.
— Алый-алый! — сказала вечерняя заря.
— Серебряный, конечно! — улыбнулась ясная луна.
Летали птички и всё спрашивали, спрашивали. Так и не узнали, какой же снег.

Словарь

пробормотать-շշնջալ; куропатка-չիլ;
вздрогнуть-ցնցվել; зарыться-թաղվել;
закружить-պտտեցնել; сугроб-ձնակույտ;

1.Вопросы и задания:

1. Почему каждый видел и чувствовал снег по-разному? Потому что все разные.
2. А по-вашему, ребята, какой снег?
3. Добавьте свои определения о зиме.
Вам помогут следующие слова:
золотой, голубой, тяжёлый, серебряный, синий, холодный, тёплый, лёгкий, чистый, вечерний, белый, старый, алый.

2.Впишите вместо точек слоги ча или ща.
Задача, удача, зайчата, обещает, встреча, площадка, освещает, чайник, роща, навещает, внучата, туча.

3.Составьте словосочетания и запишите их.
чай, чайник, часовщик (старый, вкусный, красивый);
зайчата, внучата, волчата (послушные, беленькие, сердитые);
задача, дача, роща, площадка (зелёная, спортивная, старинная, сложная)

4. Составьте и запишите предложения со словосочетаниями.
Фонарик освещает, чаща леса, маленькие зайчата, тёмная туча, старинные часы, большой чайник

5.Соедините слова

Screenshot_3
Posted in Մաթեմատիկա

Իմ ընտանեկան նախագիծ

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    8+25=33
    33+4=37
    8+4=12
    37-12=25
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    32-20=12
    12+6=18
    32+6=38
    38-18=20
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    5×7=35
    35+5=40
    5+5=10
    40:10=4
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
    70:7=10
    10+5=15
    70+5=75
    75-15=60
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    30+4+4=38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    18+2+2+2+2=26
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
    66+5+5+3+3=82
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
    9+25=34
    34+3=37
    34+6=40
    37+6=43
    43-40=3
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
    8-3=5
    5+28=33
    33+4=37
    33+5=38
    37+5=42
    42-38=4
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    35+5=40
    40:5=8
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։
    7:7=1
    1+3=4
    7+3=10
    10+4=14
  12. Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։
    Իմ փոքրիկ քույրիկ Եվան ինձանից փոքր է չորս անգամ։ Ես ութ տարեկան եմ։ Չորս տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Եվայի տարիքների գումարը։

    Սոնայի մայրիկը 37 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 27  տարով։ 5 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    37-27=10
    37+5=42
    10+5=15
    42-15=27
    2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  9 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    9+2+2+2+2=17
Posted in Մայրենի

Դոնալդ Բիսեթ

«Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց. _Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղա ներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում. _Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց. _Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

2. Մանուշակագույնով ընդգծված բառերի հականիշները գրի՛ր:
թեթև-ծանր
սովորական-անսովոր
գիրուկ-նիհար
ապրում էր-չէր ապրում
չէր սիրում-սիրում էր
կանգնեց-նստեց
ցուրտ-տաք
տխուր-արախ
վերադառնան-չվերադառնան
Կարդա՛ և տե՛ս, թե ինչպես փոխվեց միտքը:
Որ Քեդոգան Սմիթը բարիացավ։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած բառակապակցությունները:
Թեթև քամի
կախարդական ծառ

4. Կարմիրով ընդգծի՛ր բարդ բառերը:

5. Կապույտով ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը առանձնացրո՛ւ:

6. Կանչով ընդգծված նախադասությունը ընդարձակի՛ր:
Ցանկությունների ծառի կողքին՝ մի ստվերոտ հավածում մի տնակ կար։

7. Նկարի՛ր հրաշք ծառը ու նկարդ պատճենիր այս էջում:



8. Եթե դու հայտնվեիր հրաշք ծառի տակ, ի՞նչ ցանկություն կպահեիր: Ձևակերպի՛ր ու գրի՛ր միտքդ:
Ես կուզեի, որ երեխաները չհիվանդանային,ուրախ լինեին, ոչմեկիին չստեին և կատարվեր բոլորի երազանքները։