Posted in Ձմեռային ճամբար 2024

Գաթաթխիկ և Մաթեմատիկա

Ազգագրական փառատոնի շրջանակներում,  նախ ուսումնասիրեցինք հայկական ազգային խոհանոցը: Միասին որոշեցինք պատրաստել կլոր գաթա: 

Նախ հավաքեցինք տեղեկություն գաթայի ծագման, պատմության մասին, ընտրեցինք կլոր գաթայի առավել լավ բաղադարատոմ և սպատրաստեցինք կլոր գաթաներ: Կլոր գաթայի ներսում տեղադրեցինք մետաղադրամ: Ըստ հայկական ավանդույթի, ում բաժին էր ընկնում մետաղադրամը այդ տարին բարեհաջող էր նրա համար։ Մետաղադրամը բաժին հասավ մեր ճամբարական Արեգ Օսիպյանին:

Մեր ջոկատի 5-րդ դասարանի սովորողները մեզ սովորեցրեցին կոտորակներ թեման:

Արդյունքում կլոր գաթայի միջոցով քննարկեցինք մաս և ամբողջ, կոտորակներ թեման, ինչպես նաև կատարեցինք գործողություններ կոտորակների հետ:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Գաթայի բաղադրատոմսը
ԽՄՈՐ
300 մլ․ գոլ կաթ
1 հավկիթ
120 գ․ շաքարավազ
90-100 գ․ կարագ
1թ/գ խմորիչ /դրոժ
վանիլ
500 գ․ ալյուր
ԽՈՐԻԶ
160գ․ ալյուր
150գ․ շաքարավազ
90-100 գ․ կարագ
վանիլին
մեկ ձվի դեղնուց վրան պատելու համար
Թխել 180°С ով 30րոպե

Խնդիր 1.

Մեր պատրաստած գաթան բաժանեցինք 8 հավասար մասին։ Յուրաքանչյուր կոտորը ամբողջական գաթայի ո՞ր մասն է։

Պատ․՝ 1/8

Խնդիր 2.

Մեր պատրաստած գաթան բաժանեցինք 12 հավասար մասին։ Ես կերա գաթայի 1/12 մասը, Նատալին կերավ գաթայի 5/12 մասը։ Գաթայի ո՞ր մասը մնաց։

1/12+5/12=6/12=1/2
1-1/2=1/2
Պատ․՝ 1/2

Գաթայի ծագում

«Գաթա» բառի ծագման առեղծվածը

Գաթայի հետ կապված ամենաբարդ հարցերից մեկը բառի ստուգաբանությունը պարզելն է։ Կան վարկածներ, սակայն «գաթա» բառի ճշգրիտ ծագման հետ կապված հարցը դեռևս բաց է մնում։ 

Առաջին անգամ գաթայի մասին հիշատակել է Վարդան Այգեկցին իր «Խոզը և գաթան» առակում։ 

Պատմաբան Հասմիկ Հմայակյանը նշում է, որ ակնհայտ է՝ գաթան լայն կիրառություն է ունեցել ծիսատոնական համակարգում, սակայն հին մատենագրության մեջ չկան վերջինիս մասին հիշատակություններ։ 

Սա պարադոքսալ երևույթ է, որը միևնույն ժամանակ բավականին հաճախ է հանդիպում հայոց լեզվում․ մի շարք բառեր, բառարմատներ, երևույթներ, որոնք թվում է, թե պետք է հնագույն ժամանակներից վկայակոչված լինեին, պահպանվել են փոխառյալ տարբերակով, իսկ բնիկ հնդեվրոպական տարբերակները չեն պահպանվել հին մատենագրության մեջ: 

Ժամանակին բառի հնարավոր ստուգաբանություններից մեկը «կաթ»-ն էր, որը ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը հերքեց իր աշխատություններից մեկում։

Գաթայի հետ կապված յուրահատուկ ավանդույթ կար նաև Նոր Նախիջևանում, որտեղ միշտ հետևողական էին ազգային արժեքների հանդեպ։ Այստեղ թխում էին հատուկ գաթա, որը կոչվում էր Թել գաթա (անվան ծագումը ամենայն հավանականությամբ խմորի բաղադրությանն է վերաբերում)։

Հարսանիքից մի քանի օր առաջ մեծ պարկերով ալյուր, շաքար և յուղ էին հավաքում, կանչում բարեկամ և հարևան կանանց, որ բոլորը միասին թխեն գաթան:

Ամեն մեկը գալիս էր իր օխլավայով (փոխառված բառ, նշանակում է երկար, բարակ գրտնակ) և մասնակցում գաթայի թխման ընթացքին։ 

Իսկ երբ այն արդեն պատրաստ էր, փեսայի բարեկամ երիտասարդ տղաները գաթաները տեղավորում էին խուրջինների մեջ, ձիեր էին հեծնում ու հերթով այցելում հարազատների տներ և նման գեղեցիկ ու խորհրդանշական ձևով հրավիրում հարսանիքին:

Գաթան անպակաս էր նաև Նոր տարվա սեղանից։ Նոր տարուն կլոր գաթա թխելը և նրա մեջ մատանի կամ մետաղադրամ դնելը բավականին տարածված էր Գյումրիում։

Համարվում էր, որ ընտանիքի այն անդամը, որին բաժին կհասներ մետաղադրամը կամ մատանին պարունակող գաթայի կտորը, կունենար հաջողակ տարի։ Իսկ տվյալ իրը նա իր մոտ պետք է պահեր ողջ տարվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *