Posted in Մայրենի

Թեսթ 1 Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ
անգամ
դարձան
երբեկ

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով -այս է
դ/բոլորին հակառակ

3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
վատն-բարի
սովորական-անսովոր
Պարզ է-բարդ
երկար-կարճ

4. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական բ/ինչուիկ գ/բոլորովին դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
գոյական
դարակ
բեղ
ածական
հակառակ
պարզ

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է բ/չէր կարողանում գ/դնեն դ/դարձավ
ձանձրացնում է-ձանձրանալ
չէր կարողանում-չկարողանալ
դնեն-դնել
դարձավ-դառնալ

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը: ենթակա

ստորոգյալ

9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը:

ա/մի քանի տարի բ/ամբողջ կյանքում գ/ամբողջ տարին դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Մի փոքրիկ պապիկ,

հագին հազար շապիկ:
կաղամբ,սոխ

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան շան շատ բարի էր, բայց հարցեր շատ էր սիրում տալ։

12. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր գ/տղան հակառակ ինչուիկ էր դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Փորձեց նա պատասխաները ինքը հասկանար։

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
կտավը ինչու նկար ունի-նկարը որովհոտև կտավ ունի։
գազը ինչու ավտոմեքենա ունի-ավտոմեքենան որովհետև գազ ունի։
ստեղնաշարը ինչու դաշնամուր ունի-դաշնամուրը որովհետև ստեղնաշար ունի

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *